Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում: -Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը պտտվում է Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին Կոպերնիկոսն ուԳալիլեյը և ապացուցեցին, որ ես սխալվում եմ, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:
 Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:
Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Այնպես որ՝ հիմա ուզենք թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:

– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի ո՞վ է դիտելու մանրադիտակներով, աստղացույցներով:

1. Իսկ ի՞նչն է ամենագեղեցիկ բանը, որ տեսել են քո աչքերը երբևէ:

Ամենագեղեցիկ բանը, որը ես տեսել դա իմ մայրիկն է, ծիածանն է, մայրամուտն է և մեր բակի գեղեցիկ ծաղիկերով ծառը:

2. Դու՛րս գրիր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

Տրտնջալ-բողոքել

Թոշակ-դրամական վճար

Բողոքել-տրտնջար

3. Տեքստի եզակի գոյականները դարձրու՛ հոգնակի, հոգնակիները՝ եզակի: 

Երկիր-երկրներ

Էակ-էակներ

Մանրադիտակ-մանրադիտակներ

4. Գոյականներին հատկանիշներ ավելացրու և դարձրու՛ բառակապակցություններ:

Կլոր երկիր, նուրբ էակ, մեծ մանրադիտակ, երջանիկ կյանք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *